Հայտնի է դարձել Իրանի ու ԱԷՄԳ-ի հերթական հանդիպման ժամկետը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Իրանի ու ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների միջև հերթական բանակցությունների անցկացման ժամկետը: Դրանք տեղի են ունենալու մայիսի 21-ին:
Առաջիկա հանդիպմանը մասնակցելու են ԱԷՄԳ-ում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեն ու ԱԷՄԳ-ի գլխավոր տեսուչ Հերման Նակերցը, որոնք կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի հարցը: Վերջին անգամ Իրանի ու ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններն անցկացվել են փետրվարի կեսին, Թեհրանում: