Մայա Փանջիկիձեն վաղը կհանդիպի Ջոն Քերիի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 23-ին, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում:

Մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում հանդիպելու են ISAF-ի խաղաղապահ գործողություններին մասնակցող երկրների արտգործնախարարների հետ, որոնց թվում է և Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Իր բրյուսելյան այցի շրջանակներում Փանջիկիձեն երկկողմ հանդիպումներ է անցկացնելու թե՛ ԱՄՆ պետքարտուղարի, թե՛ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ-ի արտաքին հարցերով ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի և առևտրային հարցերով եվրահանձնակատար Կառլ Դեգուհի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930