Բաժիններ՝

Թուրգութ Օզալին թունավորել են մահվանից 40 օր առաջ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի խորհրդարավոր մահվան հետ կապված՝ ի հայտ է եկել նոր վարկած: Դրա համաձայն՝ Օզալին թունավորել են մահվանից 40 օր առաջ:

Այդպիսի եզրահանգման է եկել Պետական վերահսկիչ պալատը (DDK): Վերջինս այդ հարցում հիմնվել է Օզալի աճյունից վերցված արյան անալիզների վրա:

Հիշեցնենք, որ Թուրգութ Օզալը մահացել է 1993 թվականի ապրիլի 17-ին՝ միջինասիական երկրներ ու Ադրբեջան կատարած 12-օրյա շրջագայությունից հետո: Պաշտոնական վարկածով նա մահացել է սրտի կաթվածից, սակայն ցայժմ շատերը համոզված են, որ Օզալին թունավորել են:

Այդ նպատակով անգամ ոչ վաղ անցյալում արտաշիրմմվեց նրա աճյունը, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հակասական եզրակացություն կազմեց՝ հայտարարելով, որ թեև Օզալի օրգանիզմում հայտնաբերվել է թույն, սակայն դա չէր կարող հանդիսանալ նրա մահվան պատճառ:

Ի դեպ, օրեր առաջ հանրապետական դատախազ Քեմալ Չեթինը բրիգադի պաշտոնաթող գեներալ Լևենթ Էրսյոզին, ով անցնում է «Էրգենեքոնի» գործով, մեղադրեց Թուրգութ Օզալի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:

Ի դեպ, նախորդ տարվա հունիսի վերջերին ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով թուրքական մամուլի կողմից շրջանառության մեջ դրած այն տեղեկատվությունը, թե Թուրգութ Օզալին սպանողը գտնվում է Ադրբեջանում և նրա անունն է Հասան Ալիօղլու, հայտարարել էր, որ չի բացառում, որ Թուրգութ Օզալին կարող է թունավորած լինեն Ադրբեջանում.

«Ադրբեջանի տվյալ ժամանակվա (1992-1993) նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը շատ մոտ էր թուրք ազգայնականների առաջնորդ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի հետ, որը կոշտ ընդդիմադիր կեցվածք էր որդեգրել Թուրգութ Օզալի նկատմամբ:

Այդ ժամանակ Թուրգութ Օզալն ավարտել էր Միջին Ասիայի թյուրքական երկրներ կատարած իր շրջագայությունը և ժամանել էր Բաքու: Օզալի գնալուց հետո Իսքենդեր Համիդովը հեռացվեց ներքին գործերի նախարարի պաշտոնից:

Վարկածներից մեկի համաձայն՝ պատճառը Քարվաճառի (Քելբաջար) շրջանի անկումն էր: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Համիդովի հեռացման պատճառը բարեկամ Թուրքիայի նախագահի հասցեին նրա արած անպարկեշտ հայտարարությունն էր:

Սակայն հետագայում Համիդովը շարունակ պնդում էր, որ ինքն է հրաժարական տվել՝ հակառակ Էլչիբեյի ցանկության, որը ոչ մի կերպ չի ցանկացել բաց թողնել իր հավատարիմ համակրին: Էլչիբեյն այդ հարցում զիջման է գնացել միայն այն բանից հետո, երբ նախարարը բարձրացրել է 5-րդ հարկում գտնվող նախագահական կաբինետի պատուհանի վրա և սպառնացել է ցած նետվել, եթե պետության ղեկավարը չընդունի իր հրաժարականը:

Այնպես որ, ես չեմ բացառում, որ այստեղ առկա են բազմաթիվ մութ պահեր, որոնք պետք է հետաքննվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս