
ՀՀ որոշ շրջաններում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -2°C

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 17-ին և 18-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0…-2°C:
ՀՀ տարածքում՝
Ապրիլի 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-19-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին գիշերը կբարձրանա 1-2, 16-17-ին ցերեկը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-17 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 15-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 16-ի օրվա երկրորդ կեսին, 17-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: