Ջորջ Բուշ-կրտսերն առաջին անգամ պապիկ է դարձել
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին (2001-2009) նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն առաջին անգամ պապիկ է դարձել: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ նախկին նախագահը:
Սպիտակ տան ղեկավարի դուստր Ջոննա Հագերը շաբաթ գիշեր աղջիկ է ունեցել, որին անվանել են տատիկ Մարգարետ Լորայի անունով՝ Միլա (Margaret Laura Mila): Բուշի խոսքերով՝ իր դուստրն ու թոռնուհին իրենց լավ են զգում:
Ջեննա Հագերն աշխատում է NBC հեռուստաալիքի Today ծրագրում և գրեթե 5 տարի առաջ է ամուսնացել Հենրի Հագերի հետ, ով ԱՄՆ կրթության նախկին փոխնախարարի որդին է: