Ռոբերտ Մելքոնյան. Է՜, ականջդ կանչի, առաջին նախագահ…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, գրել է.

«Հիացած եմ, ցնցված, խոսք չունեմ… Ես իմ ողջ գիտակից կյանքում նման ծրագրային, կրկնում եմ՝ ծրագրային խորիմաստ, վերլուծական զեկուցում չէի լսել…

Ճիշտ էր պ. Խուրշուդյանը, երբ ասում էր, որ՝ այ կգա Րաֆֆին Մոսկվայից՝ պուտինահարված և հանրահավաքում լուրջ, հիմնավոր ծրագրային զեկույց կունենա… «Հիմնավոր» էր, «ծրագրային», խոսք չունեմ…

Է՜՜՜, ականջդ կանչի առաջին նախագահ…

… Այս ամենը, անշուշտ, տեղ կգտնի համաշխարհային քաղաքագիտական մեծարժեք ձեռնարկներում… Սովորե՛ք, վայելե՛ք քաղաքական մտքի գոհարները, չէ՝ մարգարիտները…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930