
Վրաստանի թունելներից մեկում այրվել է Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատարը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում այրվել է Հայաստանից 30 տոննա կոնյակ փոխադրող թրեյլերը: Այս մասին հայտնել է տեղի հեռուստատեսությունը:
Տվյալ բեռան սեփականատիրոջ անունը դեռ հայտնի չէ: Թրեյլերն այրվել է այն ժամանակ, երբ նա մտել է «Ռուիս» թունելը, որը գտնվում է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու վրա: Նախնական պատճառներով՝ դրա պատճառ է դարձել բեռնատարի անսարքությունը:
Գորիի հրշեջ ծառայության պետը հայտնել է, որ իրենք անջատել են թունելի էլեկտրաէներգիան, այնտեղ են ժամանել հրշերջներն ու փրկարարները: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: