
Ալիկ Սարգսյանի թեման չէ. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե ինչ վերաբերմունք ունի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կատարած քայլերի մասով: Ճի՞շտ է անում ոստիկանապետը, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցություններ է վարում:
«Գիտեք ինչ, սա իմ թեման չէ, կներեք, բայց ես կարծում եմ, որ կոռեկտ չէ, որ ես այդ թեման քննարկեմ: Ես հիմա նախկին ոստիկանապետ լինելով, քննարկեմ նոր ոստիկանապետի քայլերը… Խնդրում եմ ինձ հանգիստ թողեք: Ես նման հարցերի չեմ ցանկանում պատասխանել»,- հայտարարեց նախկին ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ 2008 թ. հետընտրական զարգացումների ժամանակ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը «հեղափոխությունը կխեղդի օրորոցում»: Ի տարբերություն Սարգսյանի` Վ. Գասպարյանը հեղափոխականների հետ աղոթում է»: