Բաժիններ՝

Դատախազությունն այսօր ստացել է Փաստաբանների պալատի նախագահի դիմումը

Այսօր ՀՀ գլխավոր դատախազություն է մուտք եղել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի դիմումը փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու խնդրանքի մասին:

Ինչպես «Փաստինֆո» թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, դիմումին օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ընթացք կտրվի:

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննության շրջանակում ապրիլի 5-ի դատական նիստում իր մասնագիտական գործունեության կապակցությամբ սպառնալիքներ ու վիրավորական արտահայտություններ էին հնչել փաստաբան Լուսինե Սահակյանի հասցեին: Լուսինե Սահակյանը սպանությունը կատարելու մեջ մեղադրվող, գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930