Բաժիններ՝

Քրիստոնեությունը մեծ դեր է խաղացել, որ մենք գոյություն ունենք այսօր. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր կենտրոնական հեռուստաալիքների ու մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եկեղեցին պետք է անջատվի պետությունից: Նա հավելել է, որ եկեղեցինանհրաժեշտ գումարը պետք է ստանա բյուջեից, սակայն պետությունը չպետք է ոևէ կերպ ազդի դրա վրա.

«Քրիստոնեությունը մեծ դեր է խաղացել նրանում, որ մենք գոյություն ունենք այսօր: Որքան էլ մենք գովաբանենք եկեղեցուն, այնուամենայնիվ այնտեղ նույնպես կան սխալներ: Բոլորը պետք է հնարավորություն ունենան արտահայտվելու և չպետք է լինեն թաբուի տակ դրված թեմաներ»:

Վարչապետը հավելել է, որ Վրաստանի կառավարությունն անպայմանորեն ֆինանսավորելու է Թուրքիայի տարածքում գտնվող վրացական հուշարձանների վերականգնմանը վրացի մասնագետների մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս