Ռեզնիկը Պուգաչովային զրկում է երգացանկից
Իլյա Ռեզնիկի հոբելյանական համերգին «Հին ժամացույցներ» երգը, որը համարվում է երգչուհի Ալլա Պուգաչովայի այցեքարտը, կատարել է երգչուհի Սվետա Սուրգանովան: Ինչպես գրում է eg.ru կայքը, այս որոշումն ընդունել է հենց ինքը՝ երգի հեղինակ Իլյա Ռեզնիկը:
Կայքը գրում է, որ Ալլա Պուգաչովան ու Իլյա Ռեզնիկը արդեն երկար ժամանակ է՝ ֆինանսական միջոցների հետ կապված տարաձայնություններ ունեն: Հենց դա է պատճառը, որ կոմպոզիտորը որոշում է կայացրել վերցնել իր գրած երգը:
« «Հին ժամացույցները» իմ ամենասիրելի երգերից մեկն է: Ես, իհարկե, չէի մտածում, որ երբևէ այն կկատարեմ Կրեմլի բեմից: Իլյա Ռեզնիկն ինքն է ինձ նման առաջարկ արել: Հետաքրքիր կլիներ լսել Ալլա Բորիսովնայի կարծիքը երգի նման գործիքավորման մասին»,- ասել է Սվետա Սուրգանովան: