
Փխենյանը տեղակայել է երկրորդ բալիստիկ հրթիռը և օտարազգիներից պահանջել է լքել երկիրը

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Կորեան միջին հեռահարության իր «Մուսուդան» տիպի երկրորդ բալիստիկ հրթիռն է տեղափոխել արևելյան ծովափ: Այս մասին հայտնել են ռազմական շրջանակների ներկայացուցիչները:
Վերջիններիս հաղորդմամբ` հրթիռները տեղակայվել են շարժական արձակման սարքերի վրա և թաքցվել են մի օբյեկտում, որի նշանակությունը դեռ չի հաջողվել հստակեցնել: Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն դիմել է երկրում գտնվող դեսպանատներին` առաջարկելով երկրից տարհանել իրենց քաղաքացիներին:
Դա վերաբերում է թե´ դիվանագետներին, թե´ կազմակերպությունների աշխատակիցներին:
Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կորեայում գործում է 20-ից քիչ ավելի օտար ներկայացուցչություն: