Բաժիններ՝

Ինձ համար միշտ էլ չափանիշ է հանդիսացել Պետեր Շմեյխելը. Կասիլյաս

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մտադիր է որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել «արքայական» ակումբի կազմում:

««Ռեալում» ամենահիշարժան նվաճումն ինձ համար 2000 թվականի Չեմպիոնների լիգայի գավաթն է: Ամեն դեպքում՝ այն իմ կարիերայի առաջին նվաճումն էր:

Հոսուվ եմ, ինձ կհիշեն իբրև «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասները հպարտությամբ և հարգանքով պաշտպանած ֆուտբոլիստի:

Սակայն դեռ չեմ ավարտել կարիերաս և ցանկանում եմ որքան հնարավոր է շատ նվաճումներ ունենալ: Հենց հաղթանակներն են ինձ դարձնում երջանիկ:

Ես «Ռեալում» հանդես եկած բոլոր դարպասապահների հետնորդն եմ, բայց ինձ համար միշտ էլ չափանիշ է հանդիսացել Պետեր Շմեյխելը»,- Կասիլյասի խոսքերը փոխանցում է Football Espania-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս