Բաժիններ՝

Թուրքիան լրջորեն շահագրգռված է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ. Ուսուպաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիան լրջորեն շահագրգռված է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ: Այս մասին այսօր վրացի ուսանողների հետ Թուրքիայի դեսպանի հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում տարածաշրջանը բոլոր տեսանկյուններից կդառնա առավել գրավիչ, և Թուրքիան շահագրգռված է դրանում.

«Մենք քննարկում ենք Թուրքիայի օգնությունը ՆԱՏՕ-ին (Վրաստանի) ինտեգրվելու ճանապարհին: Հենց դրա վրա է կենտրոնացվել ուշադրությունը Թուրքիայի արտգործնախարարի (վրացական) այցի ժամանակ, և մենք ակնկալում ենք նրանց աջակցությունը:

Մենք խոսում ենք, որ Թուրքիան լրջորեն շահագրգռված է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ և հակամարտությունների կարգավորմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930