Բաժիններ՝

Ամերիկացին գողացել է անվճար տրվող կարկանդակներ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պիտսբուրգի բնակիչ Ուիլյամ Դևենպորտը գողացել է անվճար տրվող կարկանդակներ: Նա հերթ է կանգնել տվյալ կարկանդակները ստանալու համար, սակայն չսպասելով իր հերթի հասնելուն, որոշել է ինքնուրույն յուրացնել դրանք:

Դևենպորտը լքել է իր հերթը, մոտեցել է տվյալ շինության պահեստին, ուր գտնվել են բաժանման համար պատրաստ կարկանդակները և գողացել է միանգամից 4 կարկանդակ: Դրանցից յուրաքանչյուրն արժե 27 դոլար:

Սակայն Դևենպորտի այդ քայլը չի վրիպել քաղաքացիների աչքից, ինչն էլ հանգեցրել է նրան, որ ոստիկանությունը ձերբակալել է Դևենպորտին: Վերջինս ներողություն է խնդրել իր արարքի համար՝ հայտարարելով, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության ներքո:

Նրա այդ քայլը մեծ հնչեղություն է ունեցել, քանի որ մարդիկ մի քանի ժամ հերթ են կանգնել՝ իրենց հասանելիք անվճար կարկանդակները ստանալու համար: Ամերիկյան լրատվամիջոցը չի հայտնել, թե ձերբակալվելուց հետո ինչպիսին է եղել Դևենպորտի ճակատագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս