Բաժիններ՝

Թող այլևս չթափվի արյան անգամ մեկ կաթիլ. Օջալանի ծննդյան ուղերձը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր իր 64 տարին բոլորած քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում, բանտ այցելած պատգամավորների միջոցով նոր ուղերձ է հղել իր համակիրներին, որում հերթական անգամ կոչ է արել վերջ դնել արյունահեղությանը.

«Քրդական հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները շատ մեծ են: Դա ամենակարևորն է, որ մենք կարող ենք առաջարկել մեր մարդկանց: Բոլորեց իմ 64-րդ տարին: Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ: Թող այլևս չթափվի արյան որևէ կաթիլ: Թող բոլորն իմանան, որ այսուհետ սկսվում է նոր կյանք»:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությունը բանակցելու նպատակով մեկնել էր Մարմարա ծովի Իմրալը կղզի: Այդ այցը տեղի է ունեցել նախապես որոշված ժամկետից շուտ:

Մասնավորապես, պլանավորված էր, որ այդ այցը պետք է տեղի ունենար շաբաթվա վերջին՝ Օջալանի ծննդյան օրվանից (ապրիլի 4) հետո: Թուրք պատգամավորների այս անսպասելի այցը տարատեսակ կարծիքների տեղիք է տվել: Մասնավորապես, չէր բացառվում, որ Օջալանը նոր կոչ է պատրաստել իր ծննդյան օրվա կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս