Բաժիններ՝

Աբդուլահ Օջալանը նո՞ր կոչ է պատրաստում

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությունը բանակցելու նպատակով մեկնել է Մարմարա ծովի Իմրալը կղզի, ուր ցմահ ազատազրկում է կրում քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Նշվում է, որ այդ այցը տեղի է ունեցել նախապես որոշված ժամկետից շուտ:

Մասնավորապես, պլանավորված էր, որ այդ այցը պետք է տեղի ունենար շաբաթվա վերջին՝ Օջալանի ծննդյան օրվանից (ապրիլի 4) հետո: Թուրք պատգամավորների այս անսպասելի այցը տարատեսակ կարծիքների տեղիք է տվել: Մասնավորապես, չի բացառվում, որ Օջալանը նոր կոչ է պատրաստում իր ծննդյան օրվա կապակցությամբ:

Թուրքիայի իշխանությունները 2012 թվականի վերջին նախաձեռնեցին «Քրդական հարցի» կարգավորման գործընթացը, ինչի շրջանակներում Օջալանի հետ երեք անգամ բանակցություններ են տարվել:

Պատգամավորների այս այցը դարձավ առաջինն այն բանից հետո, ինչ մարտի 21-ին (Նովրուզ) Օջալանը քուրդ մարտիկներին կարգադրեց վերջ դնել զինված դիմակայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս