Իրանի ներկայացուցիչները ժամանել են Ղազախստան՝ «Վեցյակի» հետ բանակցելու համար

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ներկայացուցիչներն այսօր ժամանել են Ղազախստանի Ալմա Աթա քաղաք՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար: Այդ բանակցությունները տևելու են երկու օր՝ ապրիլի 5-6:

Իրանական պատվիրակության կազմում են ներառվել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Սայիդ Ջալիլին և նրա տեղակալ Ալի Բաղերին, փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, արտգործնախարարի խորհրդական Խամիդ Ռեզա Ասղարին, Մեծ Բրիտանիայում Իրանի նախկին դեսպան Ռասուլա Մովահեդիանը:

Ալմա Աթայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների նախորդ փուլն անցկացվել է այս տարվա փետրվարի 26-27-ին: Այն ժամանակ կողմերը պայմանավորվեցին փորձագետների մակարդակով տեխնիկական հանդիպում անցկացնել մարտի 18-ին Ստամբուլում, ինչպես նաև իրենց հաջորդ հանդիպումն Ալմա Աթայում անցկացնել ապրիլի 5-6-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930