Բաժիններ՝

«Սերժ Սարգսյանը պետք է հեղափոխություն անի». մամուլ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժոդովուրդի» հետ զրույցում նշեց. «Աշխարհում շատ հետաքրքիր գործընթացներ են գնում, աշխարհը մտնում է արմատականացման նոր դար։ Դա ոչ միայն Կորեայի, Կիպրոսի կամ Եվրամիության մեջ եղած հակասություններն են, որոնք էլ ավելի լուրջ զարգացումներ կունենան, այլև մյուս հակասությունները, որոնք իրենց ազդեցությունը կունենան բոլոր երկրների վրա։

Սրան գումարվելու են նաև Սիրիայի թնջուկի լուծման ձևերը։ Ավելանալու են Իրանի հետ կապված խնդիրները, որոնց մասին անընդհատ խոսվում է, բայց արմատական լուծումներ չկան։ Հիմա աշխարհում սկսել են որոշումներ կայացվել այդ լուրջ խնդիրների շուրջ։ Դա իր ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի վրա թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական առումով։

Բոլոր համաշխարհային պրոցեսները ազդեցություն են ունենալու նաև Հայաստանի կյանքի վրա, արմատականացնելու են իրավիճակը, եթե Սերժ Սարգսյանը մի առավոտ չզարթնի, որին ես չեմ հավատում, և վերևից հեղափոխություն չանի»,- Արամ Կարապետյանի խոսքն է մեջբերում «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930