Բաժիններ՝

Արագաչափերի բիզնեսն ու քաղաքապետի ընտրությունները. մամուլ

«ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև լարված հարաբերությունները` կապված առաջիկա ընտրությունների հետ, շարունակվում են»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«ԲՀԿ թեկնածու Վարդան Օսկանյանը չի դադարում ֆեյսբուքյան գրառումներով անդրադառնալ Երևան քաղաքի խնդիրներին:

ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխարեն Օսկանյանին հակադարձում են Մարգարյանի շտաբի ակտիվիստները։ Նախորդ անգամ Օսկանյանին հակադարձել էր Մարգարյանի քարոգչության պատասխանատուն՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանր։ Այս անգամ հակադարձելու հերթր ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանինն էր։

Երեկ Վարդան Օսկանյանն ի թիվս քաղաքային այլ խնդիրների նշել է. «Վարորդների համար լուրջ պատուհաս են դարձել քաղաքում տեդադրված արագաչափիչ սարքերր, հատկապես՝ տեսախցիկները, որոնք արձանագրում են նույնիսկ ամենաաննկատ և վիճահարույց խախտամներր։ Տուգանքների գումարների գերակշիռ մասը գնում է մասնավորի գրպանր։ Պետական բյուջեն, քաղաքը և հանրությունն առհասարակ դրանից օգուտ չի ստանում։ Ես այս երևույթի իրավական մանրամասներին չեմ տիրապետում, բայց աոաջարկությունը այն է, որ քաղաքի ղեկավարությունը, համենայն դեպս այս հարցում նույնպես կարող է ձեռնոց նետել կառավարաթյանր և փորձել սահմանափակել այդ տեսախցիկների աշխարհագրությունը»։

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ իր հերթին ընդգծել է. «Պարոն Օսկանյանին խիստ մտահոգում է արագաչափերի առկայությունր, որոնք արձանագրում են անգամ ամենափոքր խախտամները։ Փաստորեն, Երևանի քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացնում մարդ, ով հովանավորում է օրինազանցությունը։ Այո՛, պարոն Օսկանյան, ամենաաննշան խախտումը պետք է արձանագրվի ու պատժվի։ Ի դեպ, հենց արագաչափերի տեդադրումը մեծապես նպաստել է ճանապարհատրանսպորտային պատահարների, կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, նվազագույնի է հասցվել վարորդ-ճանապարհային ոստիկան շփումը, ապահովվել են մեծաթիվ մուտքեր բյուջե։ Ի՞նչ է, վա՞տ է, պարոն Օսկանյան։ Իսկ Ձեր սիրած ամերիկաներում, արագաչափեր, տուգանքներ չկա՞ն»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս