Բաժիններ՝

Ովքեր են մասնակցելու Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահական արարողակարգային ծառայությունը լծվել է ապրիլի 9-ին ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի կազմակերպման աշխատանքներին:

Դրսից շատ հյուրեր չեն լինելու, ըստ ամենայնի, արարողությանը ներկա կլինի ՌԴ-ից Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքը, Չինաստանից՝ մեծ պատվիրակություն: Հյուրերի ցանկը դեռ ճշտվում է:

Ինչ վերաբերում է «ներքին» հյուրերին, ապա ԲՀԿ առաջնորդի խոսնակը կրկնեց, որ դեռ չի խոսել արտասահմանից վերադարձած Ծառուկյանի հետ, ու չգիտեն՝ մասնակցելո՞ւ է նա, թե՞ ոչ: Իսկ ՀՀԿ-ից հայտնեցին, թե իր գործն է՝ ուզում է մասնակցի, ուզում է՝ չէ: Թեև երեկ Գալուստ Սահակյանն ասել էր, որ Ծառուկյանը խմբակցության ղեկավար է և պարտավոր է մասնակցել երդմնակալությանը: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը չէր պատասխանում հեռախոսազանգերին՝ վերջինիս մասնակցության հարցը մնաց առկախ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930