
«Ինչ ուզում են թող խոսեն, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում». Էմին Դավիդովն՝ իր լուսանկարների շուրջ բարձրացած աղմուկի մասին

Շոումեն, երգիչ, հաղորդավար Էմին Դավիդովը եթերում հայտնվել չի ցանկանում: Դա վերաբերում է ոչ միայն հեռուստաեթերին, այլև տպագիր և էկեկտրոային մամուլին: Չնայած այն հանգամանքին, որ Է. Դավիդովը խուսափում է մամուլից, սակայն նրա անձնական և բավական համարձակ նկարները ողողել են համացանցը:
168.am-ը կապ հաստատեց երգչի հետ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունի իր նկարների շուրջ պտտվող բավական բազմաբովանդակ մեկնաբանությունների մասին։ Երգիչն ասաց, որ իրեն այդ ամենն առհասարակ չի հետաքրքրում: «Ինչ ուզում են թող խոսեն, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում, իրենց գործն է: Մարդկանց կարծիքները հարցի միայն մի կողմ են, իսկ մյուս կողմն այն է, որ ես չեմ ցանկանում եթերում երևալ»,-ասաց Էմին Դավիդովը: