Էլեկտրոսրտագրի ժապավենի սխալ մեկնաբանումը հիվանդի մահվան պատճառ

Շուրջ 1,5 տարի է, ինչ Արարատ և Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է անեսթեզիոլոգ Ալեքսանդր Ֆանյանի քրեական գործով դատավարությունը։ Վերջինս մեղադրվում է մասնավորապես մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու մեջ, որի հետևանքով հիվանդը մահացել է։

Ալեքսանդր Ֆանյանն աշխատելով «Վեդի» ԲԿ-ում որպես անեսթեզիոլոգ 2011թ. հունվարի 11-ին ժամը 21:30-ի սահմաններում իրականացրել է «օղակված ճողվածք» հիվանդությամբ հիվանդանոց ընդունված Արալեզ գյուղի բնակիչ Գ.Ավետիսյանի բժշկական օգնությունը և սպասարկումը: Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գ.Ավետիսյանին վիրահատությանը նախապատրաստելիս անեսթեզիոլոգը սխալ է մեկնաբանել էլեկտրոսրտագրի ժապավենը, այլ խոսքով դրսևորել է անփույթ վերաբերմունք, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Գ.Ավետիսյանի մահը:

Ա. Ֆանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Տուժողի մահից անցել է երկու տարի, իսկ մեղավորների գործողություններին վերջնական գնահատական տրված չէ։ Միակ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը ու 2011 թվականի աշնանից դատարանի վարույթում գտնվող քրեական այս գործով դատական նիստերը շարունակվում են։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930