
Արամեն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը
Երգիչ Արամեի նոր՝ «Դու, դու, դու» երգն արդեն համացանցում է: Օրեր առաջ, երգիչն իր ֆեյսբուքյան ընկերներին տեղեկացրել էր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքների մասին և առաջարկել անձամբ գտնվել նկարահանման հրապարակում: Արամեի առաջարկին արձագանքել էին թե երկրպագուները, թե ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Երգչի հերթական աշխատանքը կրկին 6/8 ոճով: Այն նոր աշխատանք է, որը մինչև տեսահոլովակի տեսքով հանրության դատի ներկայացվելը ոչ մի տեղ չէր հնչել: