Բաժիններ՝

Սպարտակ – Լոկոմոտիվ` 0:0. Մովսիսյանը փոխարինվեց երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Սպարտակը» սեփական հարկի տակ 0:0 ավարտեց հանդիպումը «Լոկոմոտիվի» հետ: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ «Սպարտակի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 67-րդ րոպեին: Պետք է նշել, որ Մովսիսյանն իր լավագույն հանդիպումներից մեկը չանցկացրեց Պրեմիեր լիգայում: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա տանտերերն ավելի լավ էին գործում և խաղավերջում կարող էին հաղթանակ կորզել, սակայն «Լոկոմոտիվի» դարպասապահը մի քանի դրվագներում փրկեց իր թիմին:

Վաստակած 1 միավորի շնորհիվ «Սպարտակը» ժամանակավորապես բարձրացավ 4-րդ հորիզոնական, սակայն այս տուրում նրան կարող են շրջանցել մի քանի ակումբներ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս