Շուտով Twitter-ը երաժշտական հավելված կթողարկի
CNet News-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին, տեղեկացնում է, որ Twitter միկրոբլոգային հարթակը պատրաստվում է երաժշտական հավելվածի թողարկմանը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»:
Նշենք, որ անցյալ տարի Twitter-ը ձեռք էր բերել «We Are Hunted» երաժշտական ծառայությունը, և այժմ մտադիր է նոր տեխնոլոգիան կիրառել սեփական երաժշտական հավելվածում:
Այսպես, ծառայության պայմանական անվանումը Twitter Music է, որն օգտատերերին երգեր կտրամադրի ունկնդրելու համար, իսկ այդ երգերի ցանկը «կանձնականացնի»՝ հիմնվելով այն բանի վրա, թե ում է հետևում օգտատերը: Հավելվածը կարող են օգտագործել նաև Twitter-ում չգրանցվածները:
Այս կերպ ընկերությունը ձգտում է ներգրավվել նաև նոր օգտատերերի:
Թողարկման դեպքում Twitter Music-ի մրցակիցները կլինեն Pandora-ն, Spotify-ը, Rdio-ն և Last.fm-ը:
Նշենք, որ տարբեր ուսումնասիրությունների համաձայն, վերջին տարիներին ինտերնետից օգտնվողններն ավելի շատ են սկսել երաժշտություն լսել հենց ինտերնետում: