Բաժիններ՝

Մրցակիցները տեղյակ են՝ ինչպիսի ֆուտբոլիստ եմ ես. Մովսիսյան

Մոսկվայի «Սպարտակի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է «Լոկոմոտիվի» հետ հանդիպման մասին, որն ավարտվել է գոլազուրկ ոչ- ոքիով։

«Մեզ ուժեղ պաշտպանություն ունեցող թիմ էր դիմակայում։ Կարելի է միայն գովել «Լոկոմոտիվի» պաշտպաններին, ովքեր լավ աշխատանք կատարեցին։ Ընդհանուր առմամբ «Սպարտակը» լավ տեսք ուներ։ Հանդիպումը հավասար ստացվեց, երկու թիմերն էլ հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ունեին։

Երկար ժամանակ է՝ հանդես եմ գալիս Ռուսաստանի առաջնությունում, ուստի վստահ եմ, որ մեր մրցակիցները տեղյակ են, թե ինչպիսի ֆուտբոլիստ եմ։ Նրանք ինձ լավ էին հսկում, և այսօր մրցակցի պաշտպանները լավ գործեցին։ Չեմ կարող ասել, որ ընդհանրապես հնարավորություն չունեի, սակայն յուրաքանչյուր գնդակ ստանալու ժամանակ հանդիպում էի մրցակցի պաշտպանների լուրջ դիմադրությանը»,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Championat.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031