Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Սոթքի ոսկու հանքում. 50-ից ավել «Կամազ»-ներ պատրաստվում են փակել ճանապարհը (լուսանկարներ)

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին 50-ից ավելի «Կամազ» մակնիշի բեռնատարներ են կայանված, որոնց վարորդները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ իրենք նշված ճանապարհահատվածը փակելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել իրենց խնդիրը։

Նշված բեռնատարների վարորդները աշխատում են Սոտքի ոսկու հանքում՝ որպես բեռնափոխադրողներ։
Բեռնափոխադրոմը շահագործող Միշա Գրիգորյանը, ըստ հավաքվածների, չի պահպանում աշխատանքային պայմանագրային կանոնները, մեքենաները բարձել է տալիս թույլատրելի քաշից ավել բեռով, պայմանագրով նախատեսված դիզվառելիքը հատկացնում է պակաս, ինչը վարորդների համար լուրջ վտանգ է առաջացնում։
Եղել են նաև դեպքեր, որ բեռնատարները շրջվել են։

Աշխատակիցները արդարացիորեն բարձրաձայնում են, որ երկրի ղեկավարությունը միշտ հայտարարում է, թե պետք է ավելանան աշխատատեղերը, ինչը հնարավորություն կտա կանխելու արտագաղթը, սակայն այս պարագայում այլ բան է նշանակում այդ ամենը, քանի որ երբ աշխատակիցները շահագործողներին հայտնել են իրենց խնդիրները, նրանք պատասխանել են, թե «Դուք չլինեք, վրացիները կան ու կան»։

Սոտքի հանքի պատասխանատուներից այստեղ է միայն Վարդան Բուդոյանը, ով փորձում է վարորդների հետ հայտարարի գալ, որպեսզի աշխատակիցները դադարեցնեն իրենց ակցիան, ինչը Բուդոյանին չի հաջողվում։

sotq-01 Sotq-02 Sotq-03 Sotq-04 Sotq-05 sotq-06 Sotq-07

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս