Բաժիններ՝

Նախկին փոխոստիկանապետը «նվաճում» է Հայաստանի տնտեսագիտական դաշտը

«Տղա ջան, ճիշտ եք Հարվարդ չեմ ավարտել, բայց ավարտել եմ ԵՊՀ-ն` տնտեսագետ եմ և իրավաբան, նաև հպարտ եմ իմ ոստիկանական անցյալով… Իսկ Դուք լսեք Էմինեմ, դա Ձեր մոտ լավ է ստացվում երևի…»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։

Ըստ երևույթին, Ռ.Մելքոնյանն արձագանքել է իր նախորդ գրառման մեկնաբանությունների հեղինակներից մեկին։ Նշենք, որ այսօր կատարած իր մեկ այլ գրառման մեջ Ռ.Մելքոնյանը տեսակետներ էր հայտնել ՀՀ ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին և զուգահեռներ տարել քաղաքական անցուդարձի հետ։ Ներկայացնում ենք Ռ.Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ։

«Որոշ լրատվամիջոցներ հորթային հրճվանքով ֆիքսում են, որ «հետաքրքիր» իրադարձություններ են տեղի ունենում մեր ֆինանսական շուկայում, Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել, և դա ազդում է բանկերի վրա: Իհարկե կազդի բանկերի վրա էլ, տնտեսության վրա էլ, ձեր բոլորի գրպանների վրա նույնպես: Այս անկայուն իրավիճակը, այս ինքնակոչ հավակնությունները, ազդում են և’ մեր տնտեսության, և’ ինչու չէ միջպետական հարաբերությունների, տնտեսական, քաղաքական ծրագրերի, և’ նաեւ սահմանների անվտանգության վրա: Խոսքս «արագի մեջ բարեփոխիչներին» է վերաբերում և նրանց հետևից վազողներին: Ա՞յս էիք ուզում, սա՞ էր ձեր նպատակը… Կրկին «ինչքան վատ, այնքան լա՞վ…», դե հիմա հացի կարոտ քաղաքացիները հաստատ իրենց լավ կզգան Րաֆֆու «ջերմ» բարևներից հետո…

Բարի բարևում, բարի վայելում…
Հա’, մի բան էլ, մեկ ապացույց ևս այն բանի, որ օլիգարխիայի հետ պայքարը շատ լուրջ պայքար է և լուրջ, հավասարակշռված, խելացի, կշռադատված, փուլային քայլեր է պահանջում… Այստեղ հորթային, կարճատև զգացմունքային հրճվանքով և «արագի մեջ» մտածելակերպով կստանանք հակառակ արդյունքը, ինչը և ցույց է տալիս ֆինանսական շուկան…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս