Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրման առաջին հայտը. գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրեցին ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչները:
Ձեր ուշադրության ենք ներկայացնում բարսելոնյան գնդակի խաղարկումը՝ այս անգամ կանանց թիմի կատարմամբ, որը հանգեցրեց մրցակցի դարպասի գրավմանը։
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մեջբերեց կառավարության ծրագրերից մեկը, ըստ որի՝ դեռևս 2013թ. հոկտեմբերին պետք է Կապանում տեղի ունենար երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքի հիմնարկեքի արարողությունը, ինչը տեղի չի ունեցել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով ԱՄՆ-ից այցելության է եկել հացադուլ հայտարարած իր որդուն, հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին:
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց քաղաքացիական բաց ֆորումի չորրորդ նիստը, որին ներկա են ոչ միայն բանախոսները, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով որդու կողքին նստած լսում է ելույթ ունեցողներին:
Զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, սակայն պայթյունները խուճապ են առաջացրել քաղաքի բնակիչների շրջանում:
Քիչ առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Կառավարության անդամներին՝ ասաց. «Բարև հեղափոխություն և բարև հեղափոխական կառավարություն:
ՊՆ մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ «զինվորները գոմեշի մսով չեն կերակրվում»: Իսկ թե ո՞ւմ է հարկավոր և ինչո՞ւ են նման լուրեր տարածում, Արծրուն Հովհաննիսյանը դժվարացել է պատասխանել:
Մենք հուսով են Հայաստանի հետ մինչև ընթացիկ տարեվերջ նախաստորագրել Ասոցիացման մասին համաձայնագիրը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր «Հանդիպում արվեստի հետ» շարքով այս անգամ հանդիպում է կազմակերպում արվեստասեր հասարակության և հայ անվանի դերասան Վահրամ Փափազյանի միջև: Հանդիպումը նվիրված է մեծանուն դերասանի 125-ամյակին:
Ես էությամբ զինվոր եմ և պատրաստ եմ ցանկացած տեղ ծառայելու, որտեղ որ հանրապետության նախագահը կորոշի:
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության համար ամբաստանյալի աթոռին են հայտնվել Գյումրիի բնակիչ Արմեն Պապիկյանը և Երևանի բնակիչ Վարուժան Ավետիսյանը, իսկ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Հակոբ Թարվերդյանը և Իջևան քաղաքի բնակիչ Կարեն Գրիգորյանը` նույն հանցանքի նախապատրաստման համար:
Այդ նպատակով 42-ամյա ամերիկուհին որոշել է զոհաբերել 2011 թվականի արտադրության իր Plymouth Neon ավտոմեքենան:
Հարցին, թե ձեռնպահ քվեարկելն ի՞նչ է ենթադրում, որ ԲՀԿ_ն ներկա չի՞ գտնվելու այդ արարողությանը, Վ. Էնֆիաջյանը պատասխանել է. «Դե դա քվեարկության շատ կոնկրետ ձևաչափ է: Մենք ձեռնպահ ենք քվեարկել: Մենք քվեարկել ենք, պարզ չի՞ ինչ է նշանակում»:
Այս պահին Ազատության հրապարակում 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության է եկել նրա մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, ով բնակվում է ԱՄՆ-ում:
«Մենք այս պահին մեր տվյալների շտեմարանում ունենք 700 հազար գործարքների վերաբերյալ տվյալներ: Դրանցից կասկածելի են որակված ընդամենը մեկ հազարը: Ունենք ավարտված 16 դատական վճիռ, որով բռնագրավվել է 800 մլն դրամ: Այդ գումարից 500 մլն դրամը վերադարձվել է տուժողներին»
Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին անգամ ժամանել է Իսրայել:
Սերժ Սարգսյանը նշել է, որ աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեությունը ընդունած հայ ժողովրդի համար այս իրադարձությունն առանձնահատուկ խորհուրդ և իմաստ է պարունակում:
Գիտնականներն ընդգծել են, որ մահացության այդ դեպքերի 78 տոկոսը բաժին է ընկել ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին:
Չինաստանը շարունակում է վիճարկել Արևելա-չինական ծովում գտնվող այդ կղզիների պատկանելությունը:
Այսօր` մարտի 20-ին, Գրինվիչի ժամանակով 11:02, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 20-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.5 417.37 դրամ, ինչը նախորդ նստաշրջանի համեմատ բարձր է 0.27%-ով կամ 1.13 դրամով։
Դինոզավրի մարմնի երկարությունը կազմում է մոտ 35 սանտիմետր, իսկ թևերի բացվածքը՝ 75 սանտիմետր:
Ուսանողուհիներից մեկը, նույնիսկ, ամուսնության առաջարկ է արել Հենրիխ Մխիթարյանին՝ ասելով, որ եթե կիսապաշտպանը համաձայնի իր առաջարկին, ապա ինքը պատրաստ է Հենրիխի փոխարեն գոլ խփել Չեխիայի դարպասը։
Մարտի19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Կարեն Օ.-ին:
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն առաջարկ է ստացել ընդգրկվելու Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում:
Մարտի 20-ին, ժամը 14.32-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում՝ «Արեն» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է կրպակ:
«Ում ակամա վիրավորել եմ, ներողություն եմ խնդրում, բայց ես որեւէ մեկին ակամա էլ չեմ վիրավորել, հատուկ էլ չեմ վիրավորել, վիրավորելու միտում չեմ ունեցել, առավել եւս` գյումրեցիներին»,- ասում է Ֆելիքս Խաչատրյանը
Մարտի 19-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մարգար Մ.-ին, որը Կիպրոսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կեղծարարության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով: