Սուրեն Զոլյանը՝ «Ժառանգության» համամասնական ցուցակում

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն առաջարկ է ստացել ընդգրկվելու Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Սուրեն Զոլյանը:

«Ես առաջարկ եմ ստացել, երբ ԿԸՀ-ն հաստատի, այդ ժամանակ արդեն ընդգրկված կլինեմ: Ես առաջարկել եմ, որ վերջին տեղերում ընդգրկված լինել: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, ոչ թե ավագանու խնդիրը, այլ ընդհանուր օրինական իշխանություն ունենալու հանգամանքը»,- ասել է Սուրեն Զոլյանը՝ միաժամանակ հավելելով, որ այս պահին գնում է ոստիկանության բաժին ստանալու համապատասխան տեղեկանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031