Բաժիններ՝

Գազավորված ըմպելիքների պատճառով տարեկան մահանում է մոտ 180.000 մարդ. ամերիկացի գիտնականներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շաքար պարունակող գազավորված ըմպելիքները, մարզական կոկտեյլները և մրգային հյութերը կարող են կապված լինել համայն աշխարհում տարեկան 180.000 մարդու մահվան հետ:

Այս մասին զգուշացրել են ամերիկացի գիտնականները, որոնք իրենց աշխատանքը ներկայացրել են Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի նիստում: Գիտնականները զգուշացնում են, որ տվյալ ըմպելիքների օգտագործման չարաշահումը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակմանը և նպաստում է շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի մի շարք տեսակների զարգացմանը:

Օգտագործելով առողջական հարցերի վերաբերյալ 2010 թվականին անցկացված գլոբալ հետազոտության տվյալները՝ գիտնականները կապ են հայտնաբերել շաքար պարունակող ըմպելիքների օգտագործման ու շաքարախտի պատճառով մահվան 133.000 դեպքերի, սրտանոթային հիվանդությունների պատճառով մահվան 44.000 դեպքերի և քաղցկեղից մահացության 6000 դեպքերի միջև:

Գիտնականներն ընդգծել են, որ մահացության այդ դեպքերի 78 տոկոսը բաժին է ընկել ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս