ԿԸՀ-ն ստացավ առաջին հայտը. ՀՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրման առաջին հայտը. գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրեցին ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչները:

Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նա նշեց նաև, որ հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, որից հետո ընտրական ցուցակը կհրապարակվի ԿԸՀ-ի կայքում:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Տեսանյութեր

Լրահոս