ԲՀԿ-ն չի՞ մասնակցելու նախագահի երդմնակալության արարողությանը

168.am-ը հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից, թե ինչո՞վ էր պայմանավորված այսօր ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից ներկայացված նախագծին ձեռնպահ քվերակելը: Հիշեցնենք, որ այդ նախագծի համաձայն՝  ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստ է հրավիրել նախագահի երդմնակալության արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնելու մասին: «Դա մեր խմբակցության դիրքորոշումն էր: Մենք մեր խմբակցությունով քննարկել ենք և որոշել ենք այս ձևաչափով մեր կարծիքն ու դիրքորոշումը հայտնել: Մանրամասնությունների մեջ չեմ ուզում խորանալ և որոշակի վերլուծություններ չեմ ուզում անել»,- ասաց Վ. Էնֆիաջյանը: Հարցին, թե ձեռնպահ քվեարկելն ի՞նչ է ենթադրում, որ ԲՀԿ_ն ներկա չի՞ գտնվելու այդ արարողությանը, պատգամավորը պատասխանեց. «Դե դա քվեարկության շատ կոնկրետ ձևաչափ է: Մենք ձեռնպահ ենք քվեարկել: Մենք քվեարկել ենք, պարզ չի՞  ինչ է նշանակում»:

Տեսանյութեր

Լրահոս