Բաժիններ՝

Ամերիկուհին իր անդորրը մշտապես խաթարող գնացքավարին պատժելու համար դիմել է ծայրահեղ միջոցի

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող մի կին որոշել է գնալ ծայրահեղ քայլի՝ շարունակ ազդանշանող գնացքավարին գտնելու և նահանգային քաղաքի անդորրը խաթարող այդ մարդուն պատժելու համար:

Այդ նպատակով 42-ամյա ամերիկուհին որոշել է զոհաբերել 2011 թվականի արտադրության  իր Plymouth Neon ավտոմեքենան՝ այն կայանելով ռելսերի վրա: Ընդ որում, նա փորձել է ձևացնել, թե ավտոմեքենան խրվել է ռելսերի մեջ և անգամ զանգահարել է 911 ծառայություն՝ խոսելով մտահոգ ձայնով:

Ոստիկանները ռելսերի վրա տեսնելով արտաքուստ սարքին այդ մեքենան, նրա տիրոջից խնդրել են մեքենայի բանալիները, սակայն ստացել են խուսափողական պատասխան: Դա անմիջապես կասկածի մեջ է գցել ոստիկաններին, որոնց հաջողվել է ի վերջո համոզել կնոջը՝ ռելսերից դուրս բերել ավտոմեքենան և այն կայանել ավելի հարմար վայրում:

Ամերիկուհին ոստիկաններին խոստովանել է, որ ցանկացել է՝ գնացքը մխրճվի իր ավտոմեքենայի մեջ, և այդ դեպքում ինքը կիմանար, թե այդ որ գնացքավարն է, որ մշտապես ազդանշանում է և կկարողանար հաշվեհարդար տեսնել նրա հետ: Ոստիկաններն իրենց հերթին լրագրողներին հայտնել են, որ ամենազավեշտալին այն է, որ ամերիկուհու տունը գտնվում է երկաթուղուց պատկառելի հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս