Բաժիններ՝

Ամուսնության առաջարկ Հենրիխ Մխիթարյանին՝ Պետական տնտեսագիտական համալսարանում (տեսանյութ)

Այսօր Պետական տնտեսագիտական համալսարանում ուսխորհուրդը հանդիպում էր կազմակերպել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի հետ։

Ուսանողները բազմաթիվ հարցեր են ուղղել մեր ֆուտբոլիստներին։ Ուսանողուհիներից մեկը, նույնիսկ, ամուսնության առաջարկ է արել Հենրիխ Մխիթարյանին՝ ասելով, որ եթե կիսապաշտպանը համաձայնի իր առաջարկին, ապա ինքը պատրաստ է Հենրիխի փոխարեն գոլ խփել Չեխիայի դարպասը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել մարտի 26-ին Երևանում կայանալիք Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Չեխիա հանդիպմանը։

sportarmenia.am

 

տեսանյութը՝ News.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031