Հակոբ Հակոբյան. «Ինձ համար հայ ասվածն այլասերվածը չէ, այլ առողջն է»
«Ես ծնվել եմ օտարության մեջ, մի երկրից մյուսն եմ գնացել, հետո 40 տարեկան հասակում` արդեն հասուն մարդ, եկել եմ Խորհրդային Հայաստան, եկել` տեսել եմ, որ Հայաստանը չկա, հետո եղավ անկախությունը, դարձավ նոր Հայաստան: Ես ինքս խառնված մարդ եմ, ես խառնաշփոթի մեջ եմ: Ես ինձ այնքան մաքուր հայ չեմ զգում, որ զգամ իմ հողը, և իմ նկարչությունն այդ հողից բխի: Անշուշտ, ես արձանագրել եմ իմ նկարչությամբ Հայաստանի իրականությունը, օրինակ, մի նկար ունեմ, որտեղ պատկերել եմ խորհրդային տարիների Երևանի Լենինի հրապարակը. սա էլ Հայաստանն է, պատմական մի կտոր, որտեղ Ամերիկայի դեսպանատան մոտ մարդիկ արտագաղթելու հերթ են բռնել: Կամ, ես նկարել եմ ցույցերը, կամ մի նկար ունեմ եղեռնին նվիրված` ես այդքանով եմ արձանագրել հայկական պատմությունը: Բայց ինձ համար հայ ասվածն այլասերվածը չէ, այլ առողջը` Սարյանը, Կալենցը, Մինասը կենսասիրությունն են հաղորդել, լավատեսությունը, գեղեցկությունը: Նրանք են լավագույն հայ նկարիչները»:
«Ազգային ինքնություն և արվեստ» թեմայի շուրջ Հակոբ Հակոբյանի և արվեստաբան Լիլիթ Սարգսյանի այս զրույցը տեղի էր ունեցել 2011թ. աշնանը, սակայն մինչ օրս չէր տպագրվել:
Հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: