Բաժիններ՝

Հազվագյուտ Bugatti-ն վաճառվում է 2 միլիոն եվրոյով (լուսանկարներ)

Bugatti Veyron Pur Sang սուպերավտոմեքենան արտադրվել է 2008 թվականին։ Թողարկվել է ընդամենը 5 նմուշ, դրա համար էլ այս մոդելը կարելի է կոլեկցիոն համարել։

Դրանցից մեկի սեփականատերը վերջերս ցանկացել է վաճառել այն։ Հազվագյուտ մոդելի համար նա պահանջում է 2 միլիոն եվրո։ Իհարկե, գումարը մեծ է, սակայն իսկական կոլեկցիոների համար կարևորը փողը չէ։

Bugatti Veyron Pur Sang-ն առանձնանում է թափքով, որն ադամանդի պես փայլում է արևի տակ։ Էքստերիերը պատրաստված է կարբոնից և ալյումինից, ինչի շնորհիվ մեքենայի քաշը բավական թեթև է՝ 1888 կգ։ Մեքենայի ինտերիերը չի զիջում արտաքինին. սրահում օգտագործված է բաց մոխրագույն կաշի։

Մեքենան զինված է W-աձև 16-մխոցային շարժիչով՝ 1001 ձիաուժ հզորությամբ։ Այս նժույգի առավելագույն արագությունը 407 կմ/ժ է։ 100 կմ/ժ արագությանը Bugatti-ն հասնում է ընդամենը 2.5 վայրկյանում։

Կարդացեք նաև

Bugatti-Veyron-Pur-Sang-1 Bugatti-Veyron-Pur-Sang-2 Bugatti-Veyron-Pur-Sang-3 Bugatti-Veyron-Pur-Sang-4 Bugatti-Veyron-Pur-Sang-5 Bugatti-Veyron-Pur-Sang-6

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031