Բաժիններ՝

«Գազպրոմն» Ուկրաինայից պահանջում է 7 միլիարդ դոլար

«Գազպրոմ» ընկերությունն Ուկրաինայից 7 միլիարդ դոլար է պահանջում՝ գազի գնման պայմանավորվածությունները խախտելու համար։ Այդ մասին գրում է The Financial Times-ը։

Պահանջը Կիևին է ներկայացվել նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մեկնելուց առաջ։

Ըստ «Գազպրոմի», ներմուծված գազի ծավալն ավելի քիչ է եղել, քան Ուկրաինան պարտավոր է եղել գնել գործող պայմանագրի համաձայն։ Նշենք, որ Ուկրաինայի համար գործում է «վերցրու կամ վճարիր» սկզբունքը, ըստ որի, գնորդը պարտավոր է վճարել ոչ թե փաստացի սպառած գազի արժեքը, այլ այն քանակինը, որը նախօրոք պարտավորվել է ձեռք բերել։

Միևնույն ժամանակ, ուկրաինական «Нафтогаз» մոնոպոլիստը չի պատրաստվում վճարել նշված գումարը։ Ընկերությունը պատրաստվում է հարցը տեղափոխել միջազգային արբիտրաժ։

Կարդացեք նաև

Ուկրաինան 2012 թվականի ընթացքում Ռուսաստանից ներմուծել է 33 միլիարդ խմ գազ։ Ըստ պայմանագրի՝ ներմուծման ծավալը պետք է կազմեր 52 միլիարդ խմ։ 2012 թվականին «Գազպրոմը» հայտարարեց, որ գազի ծավալը կարող է կրճատվել՝ առանց տուգանքի, սակայն այն չպետք է ցածր լիներ 41 միլիարդ խմ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս