Բաժիններ՝

«Forbes»-ը բացահայտում է, թե ինչու է Հայաստանը հայտնվել պարտքերի մեջ

«Forbes» պարբերականը Հայաստանին անդրադառնալով՝ պարզաբանել է, թե ինչի արդյունքում է մեր երկիրը հայտնվել պարտքային բեռի տակ։ Այդ մասին նշվում է «Լավագույն 100 երկրները՝ բիզնեսով զբաղվելու համար» զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում։

«Կառավարությունը վերջին տարիներին որոշ բարելավումներ կատարեց հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում, սակայն հակակոռուպցիոն միջոցառումներն անարդյունավետ էին, և տնտեսական անկումը հանգեցրեց հարկային մուտքերի շեշտակի կրճատման։ Ինչն էլ կառավարությանը ստիպեց մեծածավալ վարկային փաթեթ ներգրավել Ռուսաստանից, ԱՄՀ-ից և միջազգային այլ կառույցներից»,- նշում է «Forbes»-ը՝ հավելելով, որ թեպետ հարկային օրենսդրությունը լրացումների է ենթարկվել (օրինակ՝ 2011-ին առաջին անգամ ներմուծվեց շքեղության հարկը), որոնք նպատակ ունեին մեծացնել հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, սակայն այն դեռ մնում է ցածր մակարդակի վրա։

Փաստորեն, ըստ «Fobres»-ի, մեծածավալ վարկեր ներգրավելու պատճառը ոչ այնքան ճգնաժամն է, որքան կոռուպցիայի և ստվերի դեմ ոչ բավարար պայքարը։ Ասել է թե, եթե պետությունն այդ հարցերով պատշաճ զբաղվեր, միգուցե կարիք չլիներ ընկնել պարտքային մեծ բեռի տակ։

«Forbes»-ը նաև առաջարկներ է ներկայացրել, որտեղ մասնավորապես նշվում է, որ Հայաստանը պետք է լրացուցիչ բարեփոխումներ իրականացնի և ամրապնդի օրենքի իշխանությունը՝ տնտեսական աճն ու մրցակցությունը բարելավելու համար։

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է «Forbes»-ի «Լավագույն 100 երկրները՝ բիզնեսով զբաղվելու համար» վարկանիշային ցանկը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս