Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց ռումինական թիմի հետ
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն հյուրընկալվեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Կրայովա քաղաքի՝ 2017 թվականին կառուցված «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին ակտիվ գրոհներով:
«Ունիվերսիտատեա Կրայովա»-ի մոտ գրոհների վերջնամասում բացակայում էր անհրաժեշտ վերջին հարվածը, իսկ «Նոա»-ի մոտ՝ դիպուկությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Նոա»-ն իրար հաջորդող երկու գոլային պահ չիրացրեց: Հանդիպման 38-րդ րոպեին ռումինական ակումբն առաջ անցավ հաշվի մեջ. շրջանցելով «Նոա»-ի մի քանի պաշտպանների՝ գոլի հեղինակ դարձավ Էթիմը:
Թիմերն ընդմիջման գնացին «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսում խաղի տեմպը նույն արագությունը չուներ, ինչ առաջինում էր, սակայն «Նոա»-ին հաջողվեց վերականգնել հանդիպման հաշիվը 73-րդ րոպեին:
Գոլն իր ակտիվում գրանցեց փոխարինման մտած Մուլահուսեյնովիչը:
«Ունիվերսիտատեա Կրայովա»-«Նոա»` 1:1:
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրից հետո «Նոա»-ն ունի 4 միավոր։ Երրորդ տուրում «Նոա»-ն կմրցի չեխական «Սիգմա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա Երևանում, նոյեմբերի 6-ին:

