երաքննիչ քրեական դատարանում` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի «Սիվիլիթաս» Հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Նրանք, ովքեր ասում են, թե նախագահ Սարկոզին կարող էր այդ օրենքը ստորագրել նախքան Սահմանադրական խորհրդում դրա դիտարկվելը, ճիշտ չեն, նրանք ցանկանում են նվաստացնել Սարկոզիին և հնարավոր է՝ պարզապես նախանձում են նրան: Սարկոզին շատ համարձակ մարդ է. թեև Ֆրանսիայի կառավարությունն ու մի շարք երկրներ հանդես եկան օրինագծի ընդունման դեմ, նա անհրաժեշտ պայմաններ ստեղծեց դրա համար:
Կոաուիլայի անվտանգության ծառայությունում չեն բացառում, որ բանտի պահակները կարող էին կաշառված լինել:
Մադրիդի«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան Marca-ին տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Սերժ Սարգսյանի կողմից հստակ միտում կա ասելու, որ «փետրվարին մենք որոշելու ենք վարչապետի հարցը, նախագահի հարցը լուծված համարե´ք, կասկածի տակ չդնե´ք իմ ընտրվելը, ավելի լավ է քաղաքական մյուս ուժերը պայքարեն վարչապետի պաշտոնի համար»: Այս դիտողությունը գալիս էր ասելու. «Հույս ունեցեք միայն վարչապետի տեղի վրա»»:
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ «Dorians» ռոք խմբի համերգը, որին նվագակցում էր աշխարհահռչակ երաժիշտ, մեր հայրենակից, «Black Country Communion» խմբի անդամ Դերեք Շերինյանը:
«Ստեղծված իրավիճակում ամենավատ վիճակում հայտնվել ենք մենք` Հունգարիայի հայերս: Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեինք, որոնք այժմ, ցավոք, հետաձգվել են: Մենք առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կայացրել է Հայաստանի նախագահը»,-նշել է Նիկողոս Հակոբյանը:
Սպառողը, նախքան որևէ ապրանք գնելը, պետք է ուշադրություն դարձնի նաև մակնշմանը` ծագման օրվան ու պիտանելիության ժամկետին. «Սրանից ավելի սպառողներին պետք չէ մտածել, քանի որ այդ դեպքում կյանքը կդառնա դժոխք` բառի բուն իմաստով»:
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է իր շարքերը համալրել «Բարսելոնայի» միանգամից երիտասարդ 3 խաղացողներով:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ նշեց, որ ինքը «մեծ առաքելությամբ» է եկել ասուլիսի, որպեսզի բոլորին հայտնի ճշմարտությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը կայացրել է մի վճիռ, որի համաձայն` բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի` […]
Ամենամեծ հետաքրքությունը ներկայացնում է Անգլիայի և Իսպանիայի չեմպիոնների՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» միջև հանդիպումը, որը կկայանա Մադրիդում։
«Չնայած մայիսի 6-ի ընտրություններին ընտրվում էր ՀՀԿ-ն, բայց Ս.Սարգսյանը միայնակ էր գնում ելույթ ունենալու: «Ոչ ոք իր կողքը չպետք է կանգնի» իմաստով: Այժմ այդպիսի հարված ստացավ նաև կառավարությունը, և արդեն կարելի է ասել, փետրվարյան ընտրությունները Սերժ Սարգսյանի կողմից կլինեն մեկ մարդու ընտրություններ: Նա ոչ ոքի մոտ չի թողնելու, որ իրեն դարձնեն նախագահ»»:
Ավանդական մեդիայում կա որոշակի վստահություն, կան պրոֆեսիոնալ ստանդարտներ և աշխատակազմ, որոնք ճշտում են տեղեկատվությունը, և հենց դրա համար է, որ դու ընտրում ես նրանց տեղեկատվությունը: Դժվար է ասել, որ սոցիալական մեդիան կփոխարինի հաստատված լրատվական ընկերություններին, սակայն հաստատված լրատվական ընկերությունները ևս պետք է ավելի շատ մտածեն այն մասին, թե ինչ են իրենք անում:
Հայաստանն իր դիրքորոշումների մեջ մեղադրանքներն ուղղում է դեպի Հունգարիան, բայց կարծում եմ, որ պետք է դատապարտել Ադրբեջանի քայլը, ինչպես, ընդհանուր առմամբ, դա արծարծվեց այս բանաձևում: Փաստորեն, այս փաստաթուղթն ամբողջությամբ դատապարտում է Ալիևի քայլը: