Բաժիններ՝

Մոուրինյոն մեզ քննադատելու իրավունք ունի. Խեդիրա

Մադրիդի«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան Marca-ին տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Բոլորին է հայտնի, որ մարզիչը պատասխանատվություն է կրում թիմի ցուցադրած արդյունքների համար, սակայն ստեղծված իրավիճակում ֆուտբոլիստները պակաս մեղավոր չեն: «Սևիլյայի» հետ խաղում մեր մակարդակից ցածր խաղ ցուցադրեցինք: Քննադատելով մեզ` մարզիչը ճիշտ է: Մենք վատ էինք խաղում, ուստի Ժոզեն իրավունք ուներ հրապարակավ հայտնել իր կարծիքը:

Այժմ մենք պետք է կենտրոնանանք Չեմպիոնների լիգայի վրա: Թիմն այս մրցաշարին մեծ էնտուզիազմով է մոտենում», – հայտարարել է գերմանացի ֆուտբոլիստը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս