«Հույս ունեցեք միայն վարչապետի տեղի վրա»

168.am-ի հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից խիստ դիտողությունները կառավարության անդամների հասցեին, «կառավարության աշխատանքը շատ բացասական» գնահատելն արդյոք չի՞ նշանակում, որ նախագահը պարզապես արձագանքում է վարչապետի փոփոխման վերջին շրջանում ակտիվացած հարցին` նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու և փոփոխության իմիտացիա ստեղծելու համար, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը պատասխանեց.

«Սերժ Սարգսյանի կողմից հստակ միտում կա ասելու, որ «փետրվարին մենք որոշելու ենք վարչապետի հարցը, նախագահի հարցը լուծված համարե´ք, կասկածի տակ չդնե´ք իմ ընտրվելը, ավելի լավ է քաղաքական մյուս ուժերը պայքարեն վարչապետի պաշտոնի համար»: Այս դիտողությունը գալիս էր ասելու. «Հույս ունեցեք միայն վարչապետի տեղի վրա»»:

Տեսանյութեր

Լրահոս