Մաքսիմ Հակոբյանը չի՞ աջակցելու
Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը չի աջակցելու գործող քաղաքապետ Արտուր Աթայանին:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում Ա.Աթայանին աջակցող, այսպես ասած` գլխավոր ուժը Մ.Հակոբյանն էր, ում հորդորով էլ, ըստ կապանցիների, մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին նախկին դաշնակցական քաղաքապետն աջակցում էր Մ. Հակոբյանի որդուն` ՀՀԿ կուսակցության անդամ Վահե Հակոբյանին: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ Ա. Աթայանին հեռացրեցին Դաշնակցության շարքերից:
168.am-ի ացբյուրների փոխանցմամբ՝ Կապանում լուրեր են տարածվել, թե վերջերս քաղաքապետի պաշտոնի համար պայքարող «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանին իր մոտ էր հրավիրել ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը` առաջարկելով իր աջակցությունը քաղաքապետի ընտրություններին: Սակայն Հայրապետյանը մերժել էր` չցանկանալով դառնալ Մ. Հակոբյանի «դրածո» քաղաքապետը: Ընդ որում` մարզկենտրոնում խոսում են նաև այն մասին, որ Կապանի քաղաքապետ կդառնա նա, ով կստանա Մաքսիմ Հակոբյանի «դաբրոն»: