ՄԻՊ գրասենյակն արձագանքել է դատախազության «հոխորտանքներին, մանկական խայթոցներին և պարզամիտ հեգնանքին»
                                    Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարություն է տարածել, որով պատասխանում է ՀՀ գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրությանը, որը վերնագրված է՝ «Արձագանքելով դատախազության «հոխորտանքներին, մանկական խայթոցներին և պարզամիտ հեգնանքին»:
ՄԻՊ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Շարունակելով անարժեք վիրավորանքները`  դատախազությունը այդպես էլ  չի կարողացել  հերքել երկու կարևոր հանգամանք:
1.     Գործի  քննության ընթացքում  հակասական բացատրությունների առկայության դեպքում    պետք է հարուցվեր քրեական գործ,  ինչը  չի արվել:
2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:
Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:
Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը ցավոք որևէ բան չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած այլ մարդկանց գործերում:
Այսքանով, սպառված ենք համարում այս խախտման հրապարակային քննարկումը: Կշարունակենք դատախազության և այլ պետական մարմինների գործունեության մեջ տեղ գտած մարդու իրավունքների խախտումների բացահայտման և վերացման մեր դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված աշխատանքը»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    