Բաժիններ՝

Հայաստանի վճարային հաշվեկշիռը դրական է

Հայաստանի վճարային հաշվեկշիռը 2012 թ. առաջին եռամսյակում դրական է մոտ 120 մլն դոլարով: Նշենք, որ վճարային հաշվեկշիռը արտացոլում է արտասահմանի հետ դրամական հոսքերի պատկերը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը դեռեւս բացասական է 375 մլն դրամով, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ բացասական մնացորդը նվազել է 33 մլն դոլարով: Ընթացիկ հաշվի դեֆիցիտը հիմնականում ձեւավորվում է արտաքին առեւտրի բացասական սալդոյի հաշվին, եւ մասամբ մեղմվում տրանսֆերտների շնորհիվ:
Կապիտալի եւ ֆինանսական հաշիվը դրական է 330 մլն դոլարով, սակայն այս դրական ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նույնպես նվազել է` մոտ 51 մլն դոլարով: Այս հաշվի դրական մնացորդը հիմնականում ձեւավորվում է օտարերկրյա ներդրումների եւ բանկերի կողմից վարկային ռեսուրսների ներգրավման հաշվին:
Եւ վերջապես` պահուստային ակտիվները դրական են 165 մլն դոլարով, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է: Մասնավորապես` 2011 թ. պահուստային ակտիվները բացասական էին 132 մլն դոլարով:
Այսպիսով` ՀՀ վճարային հաշվեկշիռը ընդհանուր առմամբ դրական է 120 մլն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս