
«Լադա»-ները կթանկանան

“Ավտովազ” ընկերությունը երեկ պաշտոնապես հայտարարել է Lada մեքենաների առաջարկված գների բարձրացման մասին: Մեքենաարտադրող ընկերությունը մտադիր է կրճատել առաջարկվող և դիլերների մոտ վաճառվող գների միջև տարբերությունը: Ըստ <<ԱվտոՎազ>> ընկերության մամլո ծառայության տեղեկատվության Լադա մակնիշի մեծ պահանջարկը շուկայում բերեց Lada-ի դեֆիցիտին: Արդյունքում շատ անբարեխիղճ դիլերներ սկսեցին բարձրացնել <<ԱվտոՎազի>> արտադրանքի գինը և առաջարկել գնորդներին թանկ և շատ դեպքերում ոչ պիտանի հավելյալ սարքավորումներ: Լադաների գները միջինում բարձրացել են 7,3%-ով։ «Լադա Կալինան թանկացել է մոտ 2,1 տկոսով, Լադա 4×4 «Նիվա» մակնիշի մեքենան թանկացել է մո 2,2-2,5 տոկոսով (երեք և հինգ դռնաի տարբերակներում համապատասխնաբար), Լադա Սամարան թանկացել է մոտ 0,7 տոկոսով, իսկ Lada Priora-ն՝ 0,5 տոկոսով: Անբարեխիղճ դիլերներին «ԱվտոՎազ» ընկերությունը բացահայտել է “Լավ, Վատ, Չար դիլեր” ակցիայի շրջանակներում, որն իրականացվեց ողջ Ռուսաստանի տարածքում: Հայաստանյան մեքենայի երկրորդական շուկայի մասնակիցները դեռևս տեղյակ չէին այս մասին։ Սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում ռուսական «Լադա» մակնիշի մեքենաների գները հայաստանյան շուկայում փոքր-ինչ աճեն: