
«Վանաձոր քիմպրոմ»-ը կվերսկսի պարարտանյութերի արտադրությունը

Վանաձորի քիմիական կոմբինատում կվերսկսվի քիմիական պարարտանյութերի արտադրությունը։ Այս մասին հուշագիր են նախատեսում վաղը ստորագրել ՀՀ գյուղատնտեսության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարներ Սերգո Կարապետյանը և Արմեն Մովսիսյանը: Ինչպես տեղեկացրել են գյուղնախարարությունից՝ Սամվել Գալստյանը, գործարանը կարտադրի ոչ միայն ազոտական, այլև կալիումական պարարտանյութեր:
Հիշեցնենք, որ Վանաձորի քիմիական համալիրը կազմված է 3 արտադրական միավորից` քիմգործարանից, քիմիական մանրաթելի գործարանից և ՋԷԿ-ից: Ձեռնարկության սեփականատերն է ռուսական Roding International Ltd ընկերությունը:
Մամուլի հրապարակումների համաձայն`այս տարի կոմբինատը պատրաստվում է միաժամանակ միանգամից երեք օղակ գործարկել` ամոնիակի, ամոնիումի սուլֆատի արտադրությունները և արտադրական ՋԷԿ-ը: 2012 թ. ընկերությունը նախատեսում է արտադրության մեջ ներդնել շուրջ 1.2 մլրդ դրամ (մոտ 30.8 մլն դոլար): Նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 30-40 հզ. տոննա ամոնիումի սուլֆատ, 5-7 հզ. և ավելի տոննա կարբամիդ: