
Հունիսին գները շարունակել են նվազել

2012թ. հունիսին՝ մայիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.5%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների`համապատասխանաբար 0.1% եւ 0.4% հավելաճ: Նշենք, որ ապրիլին եւ մայիսին նույնպես վիճակագրությունն արձանագրում էր գների նվազում նախորդ ամիսների նկատմամբ:
Արդյունքում` 12ամսյա գնաճը հունիսին կազմել է 0.7%, ինչը 0.2 տոկոսային կետով գերազանցում է մայիսի ցուցանիշը: Ընդ որում` 12ամսյա կտրվածքով նվազել են միայն պարենի գները` 0.9%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 3.9%-ով, ծառայություններինը` 1.9%-ով: